Ծրագրի մասին

«Բաց դռների դրամաշնորհներ» ծրագիրը իրականացվել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ:

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել բաց կառավարմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիությանը և թափանցիկությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոլորտային գործընկերության կառուցմանը և այլն։

Իրականացված աշխատանքները

Այս ծրագրի շրջանակներում ACSES վերլուծական կենտրոնը իրականացրել է «Բյուջեն մերն է. բարելավելով բյուջեի հաշվետվողականությունը և թափանցիկությունը» խորագրով միջոցառումների շարք: Մասնավորապես, պատրաստվել և հրապարակվել են 5 հոդված և 15 ինֆոգրաֆիկա՝ նվիրված 2022թ-ի ՀՀ պետական բյուջեի կատարողականին, հրապարակվել է 2023թ-ի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույց, կազմակերպվել է բյուջեի լուսաբանմանն նվիրված աշխատաժողով լրագրողների համար, ինչպես նաև անց է կացվել լրագրողական մրցույթ։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում ACSES վերլուծական կենտրոնի աջակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը պատրաստել է պատրաստել է 2022 թ-ի պետական բյուջեի պարզեցված հաշվետվությունը (Քաղաքացու բյուջե):

Իրականացման ժամկետները

Ծրագիրը իրականացվել է 01.06.2023-ից մինչև 30.09.2023։

Հրապարակումներ

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են