
-
- 2022-ին կառավարության պարտքի սպասարկման (տոկոսավճարներ) և մարման համար ծախսվել է 445.7 մլրդ դրամ։ Ընդ որում ծախսերի 61.4%-ը կազմել է ներքին պարտքի տոկոսավճարների և հիմնական գումարի մարումը, իսկ 36.5%-ը՝ արտաքին պարտքի տոկոսավճարների և հիմնական գումարի մարումը։
- 2022-ին կառավարության պարտքի սպասարկման համար պետական բյուջեից ծախսվել է 198.3 մլրդ դրամ՝ 9.7%-ով կամ 17.5 մլրդ դրամով ավելի, քան 2021-ին, իսկ հիմնական գումարի մարման համար ծախսվել է 247.4 մլրդ դրամ` 5.2%-ով կամ 13.6 մլրդ դրամով քիչ, քան նախորդ տարի։
Կառավարության ներքին պարտքի հիմնական բաղադրիչներն են ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական և արտարժութային պետական պարտատոմսերը։
Կառավարության արտաքին պարտքի հիմնական բաղադրիչներն են արտաքին վարկերը և փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված ՀՀ պետական գանձապետական և արտարժութային պետական պարտատոմսերը։