Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն
Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել արդյունավետ հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։
ACSES-ը իրականացնում է հետազոտություններ, ուսումնասիրություններ Հայաստանի կարևորագույն ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև պատրաստում է քաղաքականության համառոտագրեր Հայաստանի համար արդիական ու առաջնային կարևորության հարցերի շուրջ, որոնք ներկայացվում են պետական մարմիններին:
ACSES վերլուծական կենտրոնը հիմնադրվել է 2020 թ-ին։
Մեր առաքելությունն է զարգացնել Հայաստանում ապացուցահենք քաղաքականության մշակման պրակտիկան։
Տնօրեն
Ավագ հետազոտող
«Սիվիլիթաս» հիմնադրամ հետ կնքված պայմանագրի շրջանակներում պատրաստվել և civilnet.am-ում հրապարակվել են 12 վերլուծական հոդված` ՀՀ տնտեսության վրա COVID-19-ի, 44-օրյա պատերազմի ազդեցության և այլ արդի թեմաների վերաբերյալ, ինչպես նաև ինֆոգրաֆիկաներ և տնտեսական հարցերի վերաբերյալ բացատրական հոլովակներ։
Ծրագիրը իրականացվել է 01.04.2021-ից մինչև 31.07.2021։
© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են