Ծրագրի մասին
«Աջակցություն մեդիա արտադրությանը» դրամաշնորհային ծրագիր էր հայաստանյան լրատվամիջոցների համար, որը իրականացվել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն էր խրախուսել COVID-19-ի և 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքների վերաբերյալ հանրության համար մատչելի մատուցմամբ և որակյալ բովանդակությամբ մեդիա լուսաբանումները։
Իրականացված աշխատանքները
Այս ծրագրի շրջանակում ACSES վերլուծական կենտրոնը «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կնքված պայմանագրի շրջանակներում պատրաստել և civilnet.am-ում հրապարակել է 12 վերլուծական հոդված` ՀՀ տնտեսության վրա COVID-19-ի, 44-օրյա պատերազմի ազդեցության և այլ արդի թեմաների վերաբերյալ, ինչպես նաև ինֆոգրաֆիկաներ և տնտեսական հարցերի վերաբերյալ բացատրական հոլովակներ։
Իրականացման ժամկետները
Ծրագիրը իրականացվել է 01.04.2021-ից մինչև 31.07.2021։