Ծրագրի մասին
«Բաց դռների դրամաշնորհներ» ծրագիրը իրականացվել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն էր նպաստել բաց կառավարմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիությանը և թափանցիկությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոլորտային գործընկերության կառուցմանը, Հայաստանում մասնակցային բյուջետավորման պրակտիկայի զարգացմանը և այլն։
Իրականացված աշխատանքները
Այս ծրագրի շրջանակներում ACSES վերլուծական կենտրոնը իրականացրել է «Քաղաքացու բյուջե 2024. ավելի իրազեկ և ավելի ակտիվ քաղաքացի» նախագիծը, որը միտված էր «Բաց կառավարման գործընկերության» ՀՀ 2022-2024 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ հանձնառության կատարմանը։ Մասնավորապես, պատրաստվել և հրապարակվել են ինֆոգրաֆիկաներ, վիդեոգրաֆիկաներ, հանրամատչելի հոլովակներ, հեռուստատեսային ռեպորտաժներ՝ նվիրված 2024թ-ի ՀՀ պետական բյուջեին։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում ACSES վերլուծական կենտրոնը, ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ, պատրաստել է 2024թ-ի Քաղաքացու բյուջեն:
Իրականացման ժամկետները
01.12.2023-ից մինչև 31.03.2024