- ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով հարկատուներին վերադարձնել 71 միլիարդ 965 միլիոն դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված հարկային եկամուտների շուրջ 3%-ը։
- 2024 թվականին հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների գումարների չափով հարկատուներին պետական բյուջեից վերադարձվելիք գումարները նախորդ տարվա համեմատ կաճեն 39%-ով կամ 20 միլիարդ դրամով:
- Ընդհանուր առմամբ 2015 թվականին՝ հիփոթեքային վարկի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձման ծրագրի մեկնարկից ի վեր, ծրագրից օգտվող քաղաքացիներին պետական բյուջեից վերադարձվել է 141 միլիարդ դրամ իսկ ծրագրից օգտվողների թիվը 2023 թվականին կազմել է 38 հազար 911։