Ծրագրի մասին

«Բաց դռների դրամաշնորհներ» ծրագիրը իրականացվում է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ:

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել բաց կառավարմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիությանը և թափանցիկությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոլորտային գործընկերության կառուցմանը, Հայաստանում մասնակցային բյուջետավորման պրակտիկայի զարգացմանը և այլն։

Իրականացված աշխատանքները

Այս ծրագրի շրջանակներում ACSES վերլուծական կենտրոնը իրականացնում է «Քաղաքացու բյուջե 2024. ավելի իրազեկ և ավելի ակտիվ քաղաքացի» նախագիծը, որը միտված է «Բաց կառավարման գործընկերության» ՀՀ 2022-2024 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ հանձնառության կատարմանը։ Մասնավորապես, պատրաստվում և հրապարակվում են ինֆոգրաֆիկաներ, վիդեոգրաֆիկաներ, հանրամատչելի հոլովակներ, հեռուստատեսային ռեպորտաժներ՝ նվիրված 2024թ-ի ՀՀ պետական բյուջեին։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում ACSES վերլուծական կենտրոնը, ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ, պատրաստում է 2024թ-ի Քաղաքացու բյուջեն:

Իրականացման ժամկետները

01.12.2023-ից մինչև 31.03.2024

Հրապարակումներ

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են