- ԵՄ խորհուրդը սեպտեմբերի 2-ին հավանություն է տվել հայկական արտադրանքի նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներին։ Եվրոպական խորհրդարանը հարցը քննարկելու է գալիք նստաշրջանի ընթացքում, հավանության դեպքում հայկական ապրանքների մեծ մասը կազատվի ԵՄ ներմուծման մաքսատուրքից 2 տարով:
- ԵՄ շուկայի պաշտպանության շրջանակում մի շարք արտադրատեսակների, մասնավորապես մրգերի, բանջարեղենների և հատապտուղների նկատմամբ կիրառվելու է սակագնային քվոտա, որից ավել արտահանելու դեպքում կիրառվելու են սովորական դրույքաչափերը, որոնք գործում էին մինչ առևտրի ժամանակավոր ազատականացումը։
- Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում այդ քվոտաները էականորեն ավելի քիչ են, քան 2025 թվականին այդ ապրանքների գծով Հայաստանի արտահանման ցուցանիշները, օրինակ՝ սալորի դեպքում՝ 13%, ծիրանի դեպքում` 16%: