2022 թ-ին Հայաստանում ներդրումների և արտահանման խթանման միջոցառումներին պլանավորվում էր հատկացել 660 մլն դրամ, որը հետագայում նվազեցվել է 50 մլն դրամով՝ համաձայն 2022 թ-ի պետական բյուջեի ճշտված պլանի:
ACSES վերլուծական կենտրոնը նույն ուղղությամբ կատարվող ծախսերի վերաբերյալ հարցում է ուղարկել Enterprise Georgia գործակալությանը։ Համաձայն պատասխանի` 2022թ-ին Վրաստանում նույն ուղղությամբ իրականացվող միջոցառումների համար նախատեսված է ծախսել 2 մլն դոլարին համարժեք վրացական լարի, ինչը 1.6 անգամ ավել է, քան Հայաստանի համապատասխան ցուցանիշը։
Թեև ներդրումների և արտահանման խթանումը հանդիսանում է ՀՀ կառավարության ծրագրի գլխավոր նպատակներից մեկը, այս ուղղությամբ պետական աջակցությունը ոչ միայն զիջում է նման երկրներին, այլև վերջին տարիներին շարունակաբար նվազում է: Համաձայն 2023 թ-ի պետական բյուջեի նախագծի՝ ներդրումների և արտահանման խթանման պետական ծրագրերին կհատկացվի 600 մլն դրամ, 10 մլն դրամով ավելի քիչ, քան 2022 թ-ին է պլանավորված։
ՀՀ ներդրումների և արտահանման խթանման ծրագրերում ներառված չէ ՀՀ տարածքից արտահանման և/կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների` լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառման իրականացումը։