- ՀՀ կառավարությունը նախատեսում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված բնակչության համար 2024 թվականին իրականացնել 48 միլիարդ 670 միլիոն դրամի չափով օժանդակության ծրագրեր, ինչը կազմում է պետական բյուջեի ծախսերի 1.5%-ը։
- Աջակցության ծրագրերի համար նախատեսված գումարի շուրջ 46%-ը կամ 22 միլիարդ 461 միլիոն դրամ կուղղվի կենսաթոշակների տրամադրմանը՝ այդ թվում աշխատանքային կենսաթոշակով ապահովելով 20 հազար 439 շահառուի:
- Արցախից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար նախատեսվում է հատկացնել 15 միլիարդ դրամ՝ աջակցելով 100 հազար բնակչի։
- Կրթության ոլորտի գծով աջակցության ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ 211 միլիոն դրամ, ինչն այդ թվում կուղղվի ՀՀ-ում կրթություն ստացող 4 հազար 360 ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմանը։