
- Բարձրագույն կրթական և գիտական հաստատությունների կողմից հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերը հիմնականում ֆինանսավորվում են պետական բյուջեի հաշվին։ Դիտարկված երկրներում պետական հատվածի մասնաբաժինը այդ ծախսերի կառուցվածքում տատանվում է 46%-ից (Բուլղարիա) 83%-ի (Գերմանիա) միջակայքում:
- Կրթական և գիտական հաստատությունների R&D ծախսերի ֆինանսավորման կարևոր աղբյուր են հանդիսանում նաև մասնավոր ընկերությունները, որոնց մասնաբաժինը Չինաստանում (ներառյալ Հոնկոնգ) հասնում է 32%-ի, իսկ դիտարկված մյուս երկրներում տատանվում է 5%-ից (Լիտվա) 14%-ի (Հարավային Կորեա) միջակայքում: