- 2026 թվականի մայիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների, այդ թվում՝ մրգերի և բանջարեղենի նկատմամբ, որոնց արտահանման ավելի քան 90%-ը մինչ այդ ուղղվում էր ռուսական շուկա։ Դրանց թվում առանձնահատուկ նշանակություն ունեն ծիրանը, դեղձը, ելակը և կեռասը, որոնք Հայաստանից արտահանվող հիմնական մրգերից և պտուղներից են։
- 2025 թվականին Հայաստանից արտահանվել է 44,011 տոննա ծիրան, 11,549 տոննա դեղձ՝ ներառյալ նեկտարին, 4,396 տոննա կեռաս և 1,841 տոննա ելակ։
- Ռուսական շուկայում կիրառված սահմանափակումների պայմաններում ԵՄ-ն դիտարկվում է որպես հայկական մրգերի արտահանման հնարավոր այլընտրանքային շուկա։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ ԵՄ շուկայի ներմուծման ծավալներն ու հիմնական մատակարարներին՝ պարզելու համար, թե ինչ մրցակցային միջավայրում կարող են հայտնվել հայկական մրգերը։
- 2025 թվականին ԵՄ երկրները ներմուծել են 157 հազար տոննա ծիրան, 861 հազար տոննա դեղձ` ներառյալ նեկտարին, 104 հազար տոննա կեռաս և 453 հազար տոննա ելակ։ Այս մրգերի հիմնական մատակարարը ԵՄ շուկայում Իսպանիան է․ մասնավորապես, այն ապահովել է ԵՄ ծիրանի ներմուծման 49%-ը, դեղձի (ներառյալ նեկտարին)՝ 68%-ը, կեռասի՝ 39%-ը և ելակի՝ 50%-ը։