Սեպտեմբերի 30-ին ACSES վերլուծական կենտրոնը և Տնտեսական լրագրողների ակումբը ամփոփեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բյուջեն մերն է․ բարելավելով բյուջեի հաշվետվողականությունը և թափանցիկությունը» ծրագրի շրջանակում կազմակերպված լրագրողական մրցույթի արդյունքները։
Մրցույթի նպատակն էր խրախուսել բյուջետային գործընթացների, բյուջետային համակարգի վերաբերյալ որակյալ և պատասխանատու լրագրողական նյութերի ստեղծումն ու տարածումը, ինչպես նաև նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը` բյուջետային գործընթացներում հանրային ներգրավվածության, բյուջեի կառուցվածքի և կատարողականի վերաբերյալ։
Լրագրողական մրցույթի մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝
- Գարիկ Հարությունյան, «Ո՞ւր են հոսում պետական փողերը, ինչքա՞ն և ինչպե՞ս․ Մասնակցիր նաև թեստին», ampop.am
- Սեդա Հերգնյան, «Աջակցություն ստացածների ցանկը, որը ԲՏԱ նախարարությունը փորձում էր գաղտնի պահել. Picsart, Krisp, DG և այլն», hetq.am
- Աննա Գրիգորյան, «Ու ՞մն է հայաստանի բյուջեն» (տեսանյութ), Abnews
- Խրախուսական մրցանակ՝ Գայանե Խաչատրյան, ««Փող կա, ծախսել չգիտեն»․ ինչու են թերակատարվում բյուջեի կապիտալ ծախսերը․ տեսանյութ», factor.am