
Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության ներքո ACSES վերլուծական կենտրոնը (Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն), Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բյուջեն մերն է․ բարելավելով բյուջեի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը» ծրագրի շրջանակում հայտարարում է լրագրողական մրցույթ։ Մրցույթի նպատակն է խրախուսել բյուջետային գործընթացների, բյուջետային համակարգի վերաբերյալ որակյալ և պատասխանատու լրագրողական նյութերի ստեղծումն ու տարածումը, ինչպես նաև նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը` բյուջետային գործընթացներում հանրային ներգրավվածության, բյուջեի կառուցվածքի և կատարողականի վերաբերյալ։
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2023թ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում և լինեն մրցութային թեմայի շրջանակում։
Աշխատանքները կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։ Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 2 նյութ: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև 2023 թ․ սեպտեմբերի 15-ը ներառյալ (երկարաձգված մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ)։
Անվանակարգեր և մրցանակներ
Մրցույթի համար սահմանված է երեք անվանակարգ, և անկախ մեդիաձևաչափից կընտվեն լավագույն երեք նյութերը։ Նախապատվություն կտրվի այն նյութերին, որտեղ օգտագործված կլինեն ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաներ և գործիքներ, ինֆոգրաֆիկա, գծապատկեր և այլն:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թ-ի սեպտեմբերի վերջին տասնօրյակում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել
Աննա Բաղդասարյանին` Տնտեսական լրագրողների ակումբ
Էլ․հասցե՝ info@ejc.am , հեռ․՝ 091-45-55-85։