• Նախորդ տարի կառավարությունը կրթության ոլորտում ծախսել է 178 մլրդ դրամ՝ ապահովելով նախնական պլանի մոտ 86%-ը։
  • Ծախսերի գրեթե 60%-ը հատկացվել է անվճար հանրակրթությանը՝ ապահովելով ավելի քան 396 հազար սովորողի անվճար կրթություն։
  • Դպրոցների, մանկապարտեզների, ուսումնարանների կառուցման և վերանորոգման ուղղությամբ ծախսվել է պլանավորածից 40%-ով ավելի քիչ գումար, ինչը ուղղվել է 27 դպրոցի, 8 ուսումնարանի, մոդուլային տիպի 15 մանկապարտեզի ու 20 դպրոցի կառուցմանը։ Ավարտվել են ևս 4 մանկապարտեզի, 8 դպրոցի, 5 ուսումնարանի հիմնանորոգման և 4 մոդուլային հաստատությունների կառուցման աշխատանքներ։
  • Ուսանողների ուսման վճարների փոխհատուցմանը ուղղվել է շուրջ 20 միլիարդ դրամ՝ լրիվ կամ մասնակի փոխհատուցելով 39 հազար 183 ուսանողի արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության գծով ծախսերը։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են