- Հայաստանում 2022թ-ին միջին տարեկան անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 2.8 մլն դրամ` մոտ 16%-ով ավել, քան 2021թ-ին,
- Նվազագույն սպառողական զամբյուղի տարեկան արժեքը 2022թ-ին կազմել է 830 հազար դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով շուրջ 20%-ով,
- 2021-ին միջին ամսական անվանական աշխատավարձ ստացող քաղաքացին պայմանականորեն կարող էր ապահովել 3.53 մեծահասակի նվազագույն սպառողական կարիքները, այնինչ 2022թ-ին այդ ցուցանիշը կազմել է 3.41։ Այս տեսանկյունից, այլ հավասար պայմաններում, միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը նվազել է շուրջ 3.5%-ով։