• ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին կառավարության պարտքի մայր գումարի և տոկոսավճարների վճարմանն ուղղել շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլար կամ 803 միլիարդ ՀՀ դրամ:
  • Այս ծախսերի 65%-ը բաժին է ընկելու ներքին պարտքին, իսկ 35%-ը՝ արտաքին պարտքին։
  • Արտաքին պարտքի մարման և սպասարկման գծով նախատեսվում է վճարել 716 միլիոն ԱՄՆ դոլար, որի 26%-ը կուղղվի Համաշխարհային բանկի, 24%-ը՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամի և 15%-ը՝ Ասիական Զարգացման Բանկի տրամադրած վարկերի մայր գումարի և տոկոսավճարների մարմանը։

⚠️ Կառավարության ներքին պարտքի հիմնական բաղադրիչներն են ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական և արտարժութային պետական պարտատոմսերը։

⚠️ Կառավարության արտաքին պարտքի հիմնական բաղադրիչներն են արտաքին վարկերը և փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված ՀՀ պետական գանձապետական և արտարժութային պետական պարտատոմսերը։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են