2019թ-ից մինչև 2022թ-ի օգոստոս՝ 44 ամիսներից 26-ի ընթացքում ԿԲ-ն արտարժույթի շուկայում իրականացրել է որևէ գործառնություն, ընդ որում՝ առավել ակտիվ է եղել 2019թ-ին, երբ մարտ-դեկտեմբեր ամիսներին շարունակաբար իրականացրել է արտարժույթի առք,
ԿԲ-ն գնել է 2019թ-ին $565.6 մլն, 2020թ-ին՝ $90.9 մլն, 2021թ-ին՝ $22 մլն, իսկ 2022թ-ի հունվար-օգոստոսին՝ $266.8 մլն,
ԿԲ-ն 2019թ-ին և 2022թ-ի հունվար-օգոստոս ամիսներին դոլար չի վաճառել, իսկ 2020թ-ին վաճառել է $237.85 մլն, 2021թ-ին՝ $156.3 մլն,
2019-2022/8թթ-ին ԿԲ-ի կողմից դոլարի զուտ առքը (առք-վաճառք) արտարժույթի շուկայում եղել է $551.15 մլն:
Արդյունավետ վիզուալիզացման նպատակով գծապատկերում ներկայացվել է 2020-2022/8թթ-ի տվյալները։