- 2025 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է գալիք տարում կենսաթոշակների տրամադրմանն ուղղել 572 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 16%-ը,
- Կենսաթոշակների տրամադրման համար նախատեսված ծախսերի 52%-ը կամ 299 միլիարդ դրամ հատկացվելու է աշխատանքային կենսաթոշակների տրամադրմանը՝ աշխատանքային կենսաթոշակով ապահովելով 504 հազար 990 անձի,
- Պարտադիր կուտակային համակարգի 510 հազար մասնակցի օգտին իրականացված կուտակային հատկացումները կկազմեն շուրջ 210 միլիարդ դրամ,
- Սպայական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակների տրամադրման համար նախատեսվում է ծախսել ավելի քան 46 միլիարդ դրամ՝ կենսաթոշակով ապահովելով 40 հազար 405 շահառուի,
- 2024 թվականի ծրագրվածի համեմատ նախատեսվող ծախսերը աճել են 14%-ով՝ հիմնականում պայմանավորված կենսաթոշակային հաշիվներին կուտակային հատկացումների (+38%) աճով: