- 2025 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի համաձայն՝ առաջիկա տարում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 873 միլիարդ դրամ, ինչը 2024թ-ի սպասվող ցուցանիշը գերազանցում է 11%-ով, իսկ 2023թ-ի եկամուտների փաստացի մակարդակը՝ 22%-ով,
- ՀՀ կառավարությունը ծրագրում է 2025 թվականին պետական բյուջեի ծախսերին ուղղել 3 տրիլիոն 482 միլիարդ դրամ, ինչը 2024թ-ի սպասվող ցուցանիշը գերազանցում է 13%-ով, իսկ 2023թ-ի ծախսերի փաստացի մակարդակը՝ 37%-ով։ Պետական բյուջեի պակասուրդը 2025թ-ին կկազմի մոտ 609 մլրդ դրամ։
- Ըստ կառավարության սպասումների՝ մեծանում է ծախսեր/ՀՆԱ կշիռը, ինչը 2024-ին կկազմի 30․4%, իսկ 2025թ-ին՝ 31․5%, մինչդեռ 2023թ-ի փաստացի տվյալներով այն կազմել էր 27%,
- Ընդ որում 2024 թվականից սկսած ծախեր/ՀՆԱ աճը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների գումարի վերադարձը, որը նախկինում նվազեցվում էր եկամտային հարկից, ներառվել է պետական բյուջեի ծախսերում: Առանց նշված գումարների՝ պետական բյուջեի ծախսերը ՀՆԱ նկատմամբ 2024-ին կկազմեին 29.7%, իսկ 2025-ին 30.8%: