- 2022-ին պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացվել է 165.6 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի 7.4%-ը,
- Կրթության ոլորտի փաստացի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 11%-ով,
- 2022-ի կրթության ոլորտի բյուջեի ֆինանսական կատարողականը եղել է 97%, ընդհանուր առմամբ նախատեսված 127 միջոցառումից թերակատարվել է 21-ը,
- Իրականացված ծախսերի 56.3%-ը (93.2 մլրդ դրամ) բաժին է ընկել հանրակարթական ուսուցման ֆինանսավորմանը, որին հետևում են ուսանողական նպաստների տրամադրումը (17 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 10.3%-ը) և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման աշխատանքների իրականացումը (8.1մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 4.9%-ը):