- 2022-ին պետական բյուջեից առողջապահության ոլորտին հատկացվել է 142 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի 6.4%-ը,
- Առողջապահության ոլորտի փաստացի ծախսերը նախորդ տարվա համեմատ նվազել են 11.3%-ով,
- 2022-ի առողջապահության ոլորտի բյուջեի ֆինանսական կատարողականը եղել է 99%, ընդհանուր առմամբ նախատեսված 57 միջոցառումից թերակատարվել է 5-ը,
- Իրականացված ծախսերի 58%-ը բաժին է ընկել 5 միջոցառման՝ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ծառայություններին (27.9 մլրդ դրամ), սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բուժօգնությանը (25.1 մլրդ դրամ), երեխաներին բուժօգնության ծառայություններին (11.7 մլրդ դրամ), COVID-19-ի կանխարգելման և այլ համալիր միջոցառումներին (11.1 մլրդ դրամ) և ուռուցքաբանական ու արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններին (6.8 մլրդ դրամ)։