- 2024թ-ին Հայաստանի ՀՆԱ իրական ծավալի հավելաճն ըստ նախնական տվյալների կազմել է 5.95%,
- ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճին ամենից շատ նպաստել են հետևյալ ոլորտները՝ «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում»՝ 2.1%-ային կետ, «Անշարժ գույքի հետ կապված գործունեություն»՝ 1.6%-ային կետ, «ֆինանսական և ապահովագրական գործունեություն»՝ 1.3%-ային կետ,
- ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճը ամենից շատ զսպել է «Պետական կառավարում և պաշտպանություն» ոլորտը՝ -0.9%-ային կետ։
- Հարկ է նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված ճշգրտումների արդյունքում վերանայվել է 2024 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական աճը, որը 6%-ի փոխարեն կազմել է 7%, իսկ տվյալ ժամանակահատվածում «Տեղեկատվություն և կապ» ոլորտը ոչ թե զսպել է ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճը -0.6%-ային կետով, այլ նպաստել տնտեսական աճին 0.4%-ային կետով։