- Ըստ նախնական տվյալների՝ 2022թ-ին Հայաստանի ՀՆԱ իրական ծավալի հավելաճը եղել է 12.6%,
- ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճին ամենից շատ նպաստել են հետևյալ ոլորտները՝ «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն»՝ 2.8%-ային կետ, «Առևտուր»՝ 1․9%-ային կետ, «Տեղեկատվություն և կապ»՝ 1.8%-ային կետ,
- ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճը ամենից շատ զսպել է «Առողջապահություն և սոցիալական սպասարկում» ոլորտը՝ -0.4%-ային կետ, ինչը հավանաբար պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ծախսերի կրճատմամբ։