- 2022-ին պետական բյուջեի պակասուրդը կազմել է 179.5 մլրդ դրամ՝ 44%-ով քիչ, քան 2021-ին և 24%-ով քիչ, քան կառավարության նախնական պլանը։
- 2022-ին պետական բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 2.1%-ը, կանխատեսված 3%-ի և 2021-ի 4.6%-ի փոխարեն: Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե ինչքանով է մեծ պետական բյուջեի դեֆիցիտի բեռը տնտեսության համար և ավելի ցածր ցուցանիշը համարվում է ավելի դրական արդյունք։
- 2022-ին պակասուրդը ամբողջովին ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին։ Ընդ որում վերջին տարիներին ավելացել է ներքին միջոցների հաշվին պետական բյուջեի ֆինանսավորումը։ Այսպես, եթե 2018-ին պետական բյուջեի պակասուրդի 66%-ն էր ֆինանսավորվել ՀՀ ներքին միջոցներից, իսկ 2021-ին՝ 32%-ը, ապա 2022-ի պակասուրդը ամբողջովին ֆինանսավորվել էր ներքին միջոցների հաշվին։