• Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն է, որն այդ թվում նաև պայմանավորված է երկրում պտղաբերության ցուցանիշներով։
  • 2024 թվականին Հայաստանում ծնունակ տարիքի (15-49 տարեկան) 1 կնոջ հաշվով ծնված երեխաների թիվը կազմել է 1.7: Հայաստանի սահմանակից երկրներում ամենացածր պտղաբերության գործակիցը գրանցվել է Ադրբեջանում (1.4), իսկ ամենաբարձրը՝ Վրաստանում (1.8):
  • Վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանի սահմանակից բոլոր երկրներում պտղաբերության մակարդակը նվազել է, Հայաստանում այն որոշ տատանումներով պահպանվել է 1 կնոջ հաշվով 1.7 երեխա մակարդակում։
  • Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ծնունակ տարիքի շատ կանայք երեխա չունեն: Միևնույն ժամանակ, ընդհանուր ծնված երեխաների 36%-ը երրորդ և ավելի բարձր կարգաթվով ծնված երեխաներն են։
Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են