- ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին առողջապահության ոլորտին հատկացնել շուրջ 170 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի ավելի քան 5%-ը։
- Առողջապահության գծով ծախսերի շուրջ 48%-ը կուղղվի սոցիալապես անապահով և այլ առանձին խմբերի անձանց բժշկական օգնությանը՝ այդ թվում ապահովելով սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բուժօգնության 290 հազար 294 դեպք, երեխաների բուժօգնության 81 հազար 810 դեպք:
- Ծախսերի 18%-ը կամ մոտ 31 միլիարդ դրամ կուղղվի 3 միլիոն 119 հազար 563 բնակչի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների փոխհատուցմանը։
- Առողջապահության գծով ծախսերի 11%-ը կամ 18 միլիարդ դրամ նախատեսվում է հատկացնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։