- Հայաստանում կառավարությունը շարունակաբար ձգտում է ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ 2025 թվականին պետբյուջեի հարկային եկամուտները (առանց պետական տուրքի) ՀՆԱ-ի նկատմամբ Հայաստանում կազմել են 23.2%, ինչը ընտրված երկրների շրջանում զիջում է միայն Վրաստանի ցուցանիշին (24.4%)։
- Ընտրված երկրների շրջանում վերջին հինգ տարիներին ամենաբարձր հարկեր/ՀՆԱ ցուցանիշը գրանցվել է Վրաստանում, ամենացածրը՝ Ադրբեջանում և Թուրքիայում, որոնց ցուցանիշները 2025 թվականին գրեթե հավասարվել են։
- Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի դեպքում պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում հարկային եկամուտներից բացի էական դեր են խաղում նաև նավթային եկամուտների հետ կապված փոխանցումները, որոնք հարկեր/ՀՆԱ ցուցանիշում արտացոլված չեն։
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության միջազգային համադրելիությունն ապահովելու նպատակով Արժույթի միջազգային հիմնադրամն երկրների ֆիսկալ տվյալները ստանդարտացնում է՝ կիրառելով Government Finance Statistics Manual (GFSM) մեթոդաբանությունը և միասնական դասակարգումներ։ Հետևաբար, որոշ դեպքերում դրանք կարող են չհամընկնել տվյալ երկրի ազգային վիճակագրությամբ հրապարակվող հարկեր/ՀՆԱ ցուցանիշի հետ։
Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում: