
- 2022 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 14.4%-ով։ Աճը հիմնականում ապահովվել է առևտրի և ծառայությունների ոլորտի հաշվին, ինչը իր հերթին հիմնականում պայմանավորված էր արտաքին պահանջարկի կտրուկ աճով։
- 2022թ. հունվար-նոյեմբերին ՀՀ-ից ապրանքային արտահանումը կազմել է 4.7 միլիարդ ԱՄՆ դոլար և տարվա կտրվածքով առաջին անգամ կհատի 5 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը: Աճին մեծապես նպաստել է Հայաստանից Ռուսաստան վերաարտահանման աճը։
- 2022թ. հոկտեմբերին ՀՀ-ում գրանցաված վարձու աշխատողների թիվը առաջին անգամ հատել է 700,000-ի շեմը՝ կազմելով 702,608 մարդ։
- Հունվար-հոկտեմբերին Հայաստան ժամանել և Հայաստանից մեկնել է ընդհանուր 3,011,500 մարդ, ինչը 52.8%-ով ավել է, քան նախորդ տարի։
- Սպասվում է, որ 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ կկազմի 50.1%, ինչն աննախադեպ ցածր ցուցանիշ է վերջին տարիների համար։ Ցուցանիշի բարելավումը գլխավորապես պայմանավորված է տարվա ընթացքում ամերիկյան դոլարի նկատմամբ հայկական դրամի արժևորմամբ։