- Թեև 2023թ-ի հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպերը դեռևս պահպանվում են, արդյունաբերական արտադրանքի թողարկման հավելաճը եղել է ընդամենը 0.5%,
- Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի թողարկման աճին ամենամեծ նպաստումն ունեցել են՝ (C23) Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը (ցեմենտ, ասֆալտ, բետոն և այլն), (C13) ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը և (C32.12) ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը, համապատասխանաբար, 0.9%-ային կետ, 0.9%-ային կետ և 0.8%-ային կետ,
- Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի թողարկման աճն առավելապես զսպել են՝ հանքարդյունաբերության արժեշղթայում ներգրավված ոլորտները (B07, C24)` գումարային -3.1%-ային կետ, (C11) սննդամթերքի արտադրությունը` -0.6%-ային կետ, (C17) թղթի և թղթե արտադրատեսակների արտադրությունը՝-0․4%-ային կետ։
Առավել մանրամասն վերլուծությունը հոդվածի տեսքով կհրապարակվի մոտ օրերս։