• Հայաստանում բնակչության թվաքանակը 2001թ-ից 2022թ-ը նվազել է 8.7%-ով՝ հասնելով 2,932,731-ի, ընդ որում՝ բնակչության թվի անկման տեմպը առավել արագ է եղել մարզային քաղաքների դեպքում՝ 18.4%, համեմատության համար՝ դիտարկվող ժամանակահատվածում Երևանի բնակչությունը նվազել է 1.5%-ով, իսկ գյուղական բնակչությունը՝ 7.5%-ով,
  • Ներկայումս մարզային 47 քաղաքներում ապրում է 785,236 մարդ, բնակչությամբ ամենամեծ քաղաքը Գյումրին է՝ 112,301, իսկ ամենափոքրը՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքը՝ 227 բնակչով,
  • Դիտարկվող ժամանակահատվածում մարզային քաղաքների շրջանում բնակչության թվի ամենամեծ անկումը գրանցվել է Ծաղկաձորում (-38%), որին հաջորդում են Գավառը (-33%), Թալինը (-30%), Վանաձորը (-30%) և Կապանը (-28%),
  • 2001թ-ի համեմատ բնակչության թվի աճ է արձանագրվել քաղաքներից հինգում՝ Ագարակ (17 անգամ), Բյուրեղավան (28%), Եղվարդ (6%), Աբովյան (4%) և Արթիկ (0.5%):

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են