• Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված Գլոբալ գենդերային ճեղքվածքի 2026թ-ի զեկույցի՝ Հայաստանը գենդերային հավասարության ինդեքսով (0.731) 58-րդն է աշխարհի 145 պետությունների և առաջատարը՝ սահմանակից երկրների շարքում:
  •  Սահմանակից բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գենդերային հավասարությունը հատկապես դրսևորվում է կրթական և առողջապահական ոլորտներում, մասնավորապես՝ օրինակ Հայաստանը աշխարհում առաջիններից է գրագիտության, բարձրագույն կրթության ընդունելության և առողջ կյանքի տևողության մակարդակներում առկա գենդերային հավասարության ցուցանիշներով:
  •  Գենդերային անհավասարությունը թե՛ Հայաստանի, թե՛ սահմանակից երկրների դեպքում դրսևորվում է հատկապես քաղաքական ոլորտում․ ենթաինդեքսի մեծությունը Հայաստանում 0.324 է, Վրաստանում՝ 0.226, Թուրքիայում՝ 0.118, Ադրբեջանում՝ 0.081, Իրանում՝ 0.046։
Գլոբալ գենդերային ճեղքվածքի ինդեքսը ձևավորվում է չորս ենթաինդեքսներով՝ կրթություն, առողջապահություն, տնտեսություն և քաղաքականություն։
 
Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են