• 2018-2021թթ․-ին Հայաստանում 15-29 տարիքային խմբի աշխատողների թվաքանակը նվազել է՝ 219 հազարից հասնելով 186 հազարի։ Ինչը կարող է մասամբ պայմանավորված լինել դիտարկվող ժամանակաշրջանում տվյալ տարիքային խմբի բնակչության թվաքանակի կրճատմամբ։
  • 2021թ-ին երիտասարդների զբաղվածության մակարդակը կազմել է 33.9%, ինչը 25 տոկոսային կետով ցածր է  30-64 տարեկանների շրջանում զբաղվածության մակարդակից և 12.5 տոկոսային կետով ցածր՝ընդհանուր զբաղվածության մակարդակից։
  • Համեմատության համար նշենք, որ Վրաստանում, 2021թ-ին երիտասարդների զբաղվածության մակարդակը կազմել է 29.3%:

Հիշեցնենք, որ զբաղվածության մակարդակը զբաղվածների տեսակարար կշիռն է աշխատանքային ռեսուրսներում: Աշխատանքային ռեսուրսներն, իրենց հերթին, աշխատուժի (զբաղվածներ և գործազուրկներ) և աշխատուժից դուրս բնակչության (ուսանողներ, կենսաթոշակառուներ, աշխատանք չփնտրող այլ անձինք) հանրագումարն են:

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են