Օրեր առաջ հրապարակվել է 2020թ-ի տնտեսական բարդության ատլասը, որը ցույց է տալիս երկրների կարողությունների մակարդակը` արտադրելու տնտեսապես բարդ (եզակի, գիտելիքահենք) արտադրանք:
2000թ-ի համեմատ 2020թ-ին Հայաստանի տնտեսական բարդության ինդեքսը նվազել է 0.84 միավորով՝ հասնելով -0.24-ի, իսկ վարկանիշը՝ 35-րդ դիրքից հասել է 77-րդին,
Եթե 2000թ-ին Հայաստանը իր դիրքով գերազանցում էր Վրաստանին (42-րդ տեղ), ներկայումս Վրաստանը -0.08 միավորով զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը,
2021-2026թթ-ի կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026թ տնտեսական բարդության ինդեքսը հասցնել 0.1 միավորի։