ACSES վերլուծական կենտրոնը և ՀՀ ֆինանսների նախարարությունը ԵՄ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության «Բաց դռների դրամաշնորհային ծրագրի» շրջանակներում իրականացնում են «Քաղաքացու բյուջե 2024. ավելի իրազեկ և ավելի ակտիվ քաղաքացի» նախագիծը, որը միտված է «Բաց կառավարման գործընկերության» ՀՀ 2022-2024 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ հանձնառության կատարմանը։ Մասնավորապես, բյուջեի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով նախատեսվում է նպաստել մասնակցային բյուջետավորման պրակտիկայի զարգացմանը Հայաստանում։
Նախագծի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, կհրապարակվեն ինֆոգրաֆիկաներ, վիդեոգրաֆիկաներ, կպատրաստվեն ռեպորտաժներ՝ նվիրված 2024 թվականի ՀՀ պետական բյուջեին։