
2022թ-ի հունվար-հունիսին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 48.4%-ով՝ հասնելով $542.8 մլն-ի, իսկ նպաստումը Հայաստանի ապրանքային արտահանման 36.3% հավելաճի կառուցվածքում կազմել է 12.8%-ային կետ,

Վերջին 20 տարում, 2022թ-ի հունվար-հունիս ամիսներին ՌԴ մասնաբաժինը Հայաստանի ապրանքային արտահանման կառուցվածքում հասել է ռեկորդային մակարդակի՝ 28.8%-ի, ինչը մասամբ պայմանավորված է վերարտահանման ծավալների աճով,