
- 2021-ի տարեսկզբին կատարված տարբեր կանխատեսումներով ակնկալվում էր, որ ՀՀ տնտեսությունը 2021թ-ին կաճի 1-3.2%-ով։
- Տարվա ընթացքում տնտեսական աճի վերաբերյալ թե՛ միջազգային կառույցների և թե՛ ՀՀ պետական մարմինների կանխատեսումները վերանայվեցին, օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, որը ապրիլին ՀՀ տնտեսության համար կանխատեսում էր 1% աճ, վերանայեց իր կանխատեսումները դեպի վերև՝ դարձնելով այն 6.5%, իսկ ՀՀ Կենտրոնական բանկը վերանայեց կանխատեսումը +2.8 տոկոսային կետով։
- 2021 թվականի հունվար-նոյեմբերին ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 5.2%-ով։