Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին չորս ապրանքի (պղինձ, ծխախոտ, ոսկու փոշի և սպիրտային ըմպելիքներ, որը հիմնականում վերաբերում է կոնյակին) բաժին է հասել Հայաստանի արտահանման կեսից ավելին: Ընդ որում՝
- Հայկական պղնձի գլխավոր գնորդը Բուլղարիան էր,
- Ծխախոտի խոշորագույն սպառողն Իրաքն էր,
- Հայկական կոնյակի հիմնական գնորդը Ռուսաստանն էր,
- Իսկ ոսկին գրեթե ամբողջությամբ արտահանվել է Շվեյցարիա՝ վերջնական զտման համար
Սա ցույց է տալիս մեր արտահանման խոցելի կառուցվածքը և այն, որ Հայաստանի տնտեսությունը միգուցե ոչ ակնհայտորեն, բայց այնուամենայնիվ կախված է պղնձի և ոսկու սպառման համաշխարհային առաջատար Չինաստանի, ինչպես նաև Ռուսաստանի և Իրաքի տնտեսական վիճակից։