Ամեն տարի ՀՀ պետական բյուջեի նախագիծը Ազգային Ժողով ներկայացնելիս Ֆինանսների նախարարությունը կից հրապարակում է նաև բյուջետային ուղերձը, որտեղ կանխատեսումներ կան նաև հաջորդ տարվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների, այդ թվում, ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխության վերաբերյալ։
ACSES-ը փորձել է հասկանալ, թե որքանով են ստույգ այդ կանխատեսումները և ինչ միտումներ են արձանագրվել տարբեր վարչապետերի պաշտոնավարման օրոք՝
- 2009-2019թթ-ին կանխատեսման միջին բացարձակ շեղումը փաստացի ցուցանիշից եղել է 3.9%-ային կետ, իսկ 2010-2019թ-ին՝ 1.9%-ային կետ,
- Ամենամեծ շեղումը արձանագրվել է 2009թ-ին, երբ ֆինանսների նախարարությունը կանխատեսում էր ՀՆԱ-ի իրական ծավալի 9.2% հավելաճ, իսկ արձանագրվեց 14.1% անկում,
- Գծապատկերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գրեթե բոլոր վարչապետերի օրոք որոշակի միտում է եղել բյուջեի հաշվարկման հիմքում դնել ՀՆԱ-ի աճի ավելի համեստ ցուցանիշ, բացառությամբ Հովիկ Աբրահամյանի օրոք, երբ որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ փաստացի ցուցանիշը կանխատեսածից միշտ ավելի ցածր է եղել։
Ժամանակաշրջանը վերագրվել է այն վարչապետին, որի օրոք տվյալ ժամանաշրջանի վերաբերյալ բյուջեի նախագիծը ներկայացվել է ԱԺ։