Այսօր Ազգային Ժողովում քննարկվելու է «Հայաստանի Հանրապետության Հարկային Օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը Պ-559-13.04.2020-ՏՀ-011, որով ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է մինչեւ 2020 թ․-ի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար սահմանել հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների արագացված ժամանակացույց (bonus depreciation), բայց ոչ պակաս, քան 1 տարի։

 

Այս օրերին ACSES վերլուծական կենտրոնը տնտեսագետների շրջանում իրականացնում է «Կոնսենսուսային կանխատեսման և կորոնավիրուսի հակազդման պետական աջակցության ծրագրերի գնահատման» փորձագիտական հարցում, որին արդեն իսկ մասնակցել են 13 տնտեսագետ՝ Բագրատ Ասատրյանը, Արմեն Եղիազարյանը, Ջուլիետա Թադևոսյանը, Վահագն Խաչատուրյանը, Վիլեն Խաչատրյանը, Մանուկ Հերգնյանը, Հեղինե Մանասյանը, Ատոմ Մարգարյանը, Հրանտ Միքայելյանը, Սուրեն Պարսյանը, Տիգրան Ջրբաշյանը, Էդվարդ Սանդոյանը, Հայկազ Ֆանյանը։

Հարցաթերթում ընդգրկված է եղել հարց նաև տվյալ նախաձեռնության վերաբերյալ։ Արդյունքները վկայում են, որ տնտեսագետների կարծիքը այս հարցում միանշանակ չի, թեև գերակշռում են այն տնտեսագետները, ովքեր «լիովին համաձայն են» տվյալ նախաձեռնության հետ։

Հետազոտության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են