2021թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին ամենամեծ անկում արձանագրած թուրքական ծագման արգելված 10 ապրանքները և այլ երկրներից դրանց ներմուծումը*
- Թուրքական ծագում ունեցող ապրանքների ժամանակավոր արգելքի կիրառումից հետո 2021թ․ հունվար-սեպտեմբերին Թուրքիայից Հայաստան արգելված ապրանքների ներմուծման մեջ ամենամեծ անկումը գրանցվել է տրիկոտաժե հագուստի առարկաներ (HS 611490), նավթամթերք (HS 271019) ու լվացող և մաքրող միջոցներ ապրանքախմբերի գծով (HS 340220)՝ համապատասխանաբար $14 մլն, $4 մլն և $3 մլն։
- Տրիկոտաժե հագուստի առարկաների ներմուծումը կրճատվել է ինչպես Թուրքիայից, այնպես էլ այս ապրանքը ներմուծող այլ հիմնական գործընկեր երկրներից։
- Նավթ և նավթամթերքի դեպքում, եթե ներմուծումը Թուրքիայից կրճատվել է (-$ 4 մլն), ապա Ռուսաստանից ներմուծումը աճել է (+$ 32 մլն):
- Լվացող և մաքրող միջոցների դեպքում, եթե Թուրքիայից ներմուծումը կրճատվել է $3 մլն-ով, ապա Ռուսաստանից աճել է $ 4.8 մլն-ով։
Այլ ներմուծող երկրներից նշված ապրանքների ներմուծման աճը կարող է պայմանավորած լինել ինչպես թուրքական ծագման ապրանքների փոխարինմամբ, այնպես էլ այլ հանգամանքներով, որոնք բացահայտելու համար անհրաժեշտ է իրականացնել ավելի խորացված ուսումնասիրություններ։