- 2020թ․ հոկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ 2021-ի հունվարից ժամանակավոր արգելվել է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան՝ բացառությամբ առանձին ապրանքային խմբերի և դեպքերի։
- Արգելքի կիրառումից հետո 2021թ․ հունվար-սեպտեմբերին Թուրքիայից ներմուծումը կրճատվել է 70%-ով, ընդ որում կրճատվել է ինչպես ժամանակավոր արգելված (-91.1%-ով), այնպես էլ թույլատրելի ապրանքների ներմուծումը (-40%-ով)։
- 2021-ի հունվար-սեպտեմբերին Թուրքիայից ներմուծվել է շուրջ $ 8.3 մլն-ի արգելված ապրանք, որոնց թվում պլաստմասայից խողովակներ (16%), բնահող, հանքաքար լվալու, աղալու, խառնելու սարքեր (15%), անձեռոցիկ, սանիտարահիգիենիկ ու կենցաղային նշանակության այլ թղթի տեսակներ (6%) և այլն։
Հիշեցնենք, որ ժամանակավոր արգելքը չի տարածվում հետևյալ դեպքերում՝
- «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա,
- այն ապրանքների վրա, որոնց մասով մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչև 2020-ի հոկտեմբերի 20-ը,
- այն ապրանքների վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար,
- ՀՀ-ում մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա,
- ՀՀ-ից այլ երկրներ հետագա արտահանման ենթակա (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ) ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն), 08 (մրգեր) ապրանքային խմբերին դասվող ապրանքների ներմուծման վրա։