ՀՀ կառավարությունը նախատեսում է 2022-ին կրթության ոլորտին հատկացնել 192.8 մլրդ դրամ կամ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի շուրջ 9%-ը։


  • Ծախսերի 37.9%-ը նախատեսվում է ուղղել միջնակարգ ընդհանուր կրթությանը, 22.4%-ը՝ կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններին, որոնց մեջ են մտնում օրինակ ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը, շենքերի կառուցումը, 19.9%-ը՝ նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթությանը։
  •  2022-ին պլանավորվում է կրթության գծով ծախսերն ավելացնել 39.2 մլրդ դրամով կամ 25.5%-ով։ Այնուամենայնիվ ՀՀ պետական ծախսերը կրթության ոլորտում շարունակում են մնալ ավելի ցածր, քան ԵՄ ընտրված երկրներում, որտեղ պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացվում է ՀՆԱ 4-7%-ը։
Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ տարբերվում են նաև ծախսերի կառուցվածքն ըստ ուղղությունների․ ԵՄ երկրներում բարձրագույն կրթության ոլորտին է ուղղվում կրթության գծով պետական ծախսերի միջինում շուրջ 20%-ը, Հայաստանում այս ուղղությամբ պլանավորվում է ծախսել կրթության գծով ծախսերի 9.5%-ը։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են