Արևելյան գործընկերության ՀՀ-ԵՄ համագործակցության նոր 5-ամյա փուլի շրջանակներում ԵՄ-ն նախատեսում է տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով ՀՀ-ին հատկացնել 2.6 մլրդ եվրո աջակցություն։


Գումարը կծախսվի հետևյալ 5 ուղղություններով․


  1. Ենթակառուցվածքների կառուցում և ՀՀ հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացում
  2. Առողջապահություն
  3. Կրթություն և գիտություն
  4. Թվային կառավարում և նորարարության խթանում
  5. էկոնոմիկայի ոլորտում որակի ենթակառուցվածքների համակարգի արդիականացում

Սպասվում է, որ գումարի շրջանակներում 2022-ին կհատկացվի 13 մլրդ դրամ դրամաշնորհ և 11.3 մլրդ դրամ ծավալով վարկ։


Հարկ է նշել, որ վարկի տրամադրման համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել և մանրամասները ենթակա են հստակեցման։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են