- Ներկայացված բոլոր խոշոր ճյուղերում (բացառությամբ ֆինանսական և ապահովագրական գործունեության) և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում անկում է դիտվել, այնուամենայնիվ անկման տեմպերը ավելի մեծ են եղել Հայաստանում:
- Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ամենամեծ անկումը գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 45.1% և 37.9% համապատասխանաբար:
- Ֆինանսական և ապահովագրական գործունեության ճյուղում Հայաստանում գրանցվել է 7.8% աճ, այնինչ Վրաստանում 5% անկում, ինչը կարող է պայմանավորված լինել մեթոդաբանական որոշ առանձնահատկություններով: