2019թ-ին Վրաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը եղել է $1.268 մլրդ, որից՝
- կանոնադրական կապիտալ — $493 մլն,
- վերաներդրված շահույթ — $613 մլն,
- պարտքային գործիքներ — $162 մլն:
Հիմնական դոնոր երկրներն են եղել՝ Մեծ Բրիտանիան ($248 մլն), Թուրքիան ($237 մլն) և Իռլանդիան ($133 մլն), իսկ Հայաստանի ռեզիդենտների ՕՈՒՆ զուտ ներհոսքը Վրաստան եղել է $14.4 մլն:
Արդարության համար պետք է նշել, որ այդպիսի մեծ տարբերությունը, ենթադրաբար, պայմանավորված է այն նաև հանգամանքով, որ՝ ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում գործում է ՕՈՒՆ վիճակագրական հաշվառման հստակ համակարգ։