2021թ-ին կառավարությունը միջազգային դոնորների աջակցությամբ նախատեսում է իրականացնել շուրջ 82.6 մլրդ դրամ ծավալով վարկային ծրագրեր և միջոցառումներ, որի 22%-ը իր կողմից համաֆինանսավորմամբ։
Վարկային ծրագրերի շրջանակում կատարվող ծախսերի 77%-ը լինելու են կապիտալ ծախսեր։
Վարկային ծրագրերի և միջոցառումների գծով կառավարության խոշորագույն դոնորներն են՝ Համաշխարհային բանկը (41.1%), Ասիական զարգացման բանկը (26.4%) և Եվրոպական ներդրումային բանկը (7.7%):
Վարկային ծրագրերի և միջոցառումների ծավալի առյուծի բաժինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանն է (62.1%), որին հաջորդում են Վարչապետի աշխատակազմն (15.2%) ու Էկոնոմիկայի նախարարությունը (12.5%)։