- Վերջին 5 տարիներին մանրածախ առևտրի ոլորտի շրջանառության դինամիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առևտրի շրջանառությունը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է միջինում 55%-ով,
- Այս տարի COVID-19-ի ազդեցության հետևանքով արդեն իսկ նկատվել է մանրածախ առևտրի էական անկում, ընդ որում՝ մարտ ամսին ևս, իսկ արդեն հոկտեմբերից սկսված այն զուգորդվել է նաև պատերազմի հետևանքով՝ արագացնելով անկման տեմպը,
- Այս տարվա դեկտեմբերին սպասվում է տնային տնտեսությունների վարքագծի էական փոփոխություն, մասնավորապես, սպասվում է ամանօրյա առևտրի զգալի անկում նախորդ տարվա համեմատ՝ պայմանավորված եկամուտների կրճատմամբ և բացասական հանրային տրամադրություններով,
- Ինչքա՞ն կլինի անկումը` դժվար է կանխատեսել, մենք դիտարկել ենք հնարավոր երեք սցենար, համապատասխանաբար, 10%, 20% և 30% անկման վարկածով: Ըստ այդմ՝ սպասվում է, որ բազիսային տարվա գներով (2015թ) մանրածախ առևտրի շրջանառությունը կտատանվի 126.3 — 162.4 մլրդ դրամի միջակայքում։
- Հաշվի առնելով գնաճային ճնշումը՝ ընթացիկ գներով արտահայտված մանրածախ առևտրի շրջանառությունը կարող է տատանվել 134.6-173.1 մլրդ դրամի միջակայքում։