- Աշխարհի ամենանորարար երկրներում հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերի գերակշիռ մասն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից:
- Աշխարհի131 ամենանորարար երկրների շարքում 61-րդ տեղը զբաղեցնող Հայաստանում հետազոտությունների և մշակումների վրա մեկ շնչի հաշվով իրականացված ծախսերը կազմում են մոտ 20 $ (գնողունակության համարժեքով հաշվարկված), որից շուրջ 70%-ը ֆինանսավորվում է կառավարության կողմից: Համեմատության համար՝ Իսրայելը, որն այս ցուցակում զբաղեցնում է 13-րդ տեղը, մեկ շնչի հաշվով իրականացնում է մոտ 2000 $ ծախս, որի մոտ 90%-ը իրականացնում են մասնավոր ընկերությունները:
- ժամանակն է, որ հայկական ընկերություններն ավելի մեծ ուշադրություն դարձնեն հետազոտություններին և մշակումներին, մանավանդ, որ ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերը նվազեցվում են հարկ վճարողի համախառն եկամտից: