2020թ-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանքի նպատակով Ռուսաստան ժամանած ՀՀ քաղաքացիների քանակը կրճատվել է ավելի քան 2.7 անգամ, ինչը պայմանավորված է COVID-19-ի համավարակի բռնկմամբ և դրան հաջորդած տեղաշարժի սահմանափակումներով։
Հաշվի առնելով ռազմական դրությամբ պայմանավորված տեղաշարժի սահմանափակումները՝ կարող ենք կանխատեսել, որ այս տարի նախորդ տարվա համեմատ աշխատանքային միգրացիան դեպի Ռուսաստան կկրճատվի մոտ 3 անգամ, իսկ աշխատավարձի կամ ծառայության դիմաց վճարի տեսքով եկամտի ներհոսքը՝ $380-480 մլնով: